
Ո՞ւր կտեղափոխվի Տիգրան Սարգսյանը. «ՀԺ»

«Ինչպես տեղեկացրել էինք, կառավարական առանձնատների «Հրազդան» համալիրից դուրս գալուց հետո ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բնակվելու տեղի մեծ ընտրություն ունի»«- գրում է «ՀԺ»-ն։ «Վերջինս բնակարաններ ունի Երևանի Չարենց փողոցում, ըստ հայտարարագրի՝ նաև Բաղրամյան պողոտայում, առանձնատներ՝ Երևանի Տիգրան Վշտունի փողոցում և Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում։ Վերը նշված հասցեներում մեր ճամփորդության արդյունքում վարչապետի հարևանները մեզ տեղեկացրին, որ նա տուն ունի Երևանի Բայրոնի 3 հասցեում և մեծ հավանականությամբ՝ այնտեղ էլ կտեղավորվի։ Մեր զրույցում այս տարածքի բնակիչները հաստատեցին, որ Տիգրան Սարգսյանն այդտեղ տուն ունի։ Բնակիչներից մեկը նշեց, որ արդեն իսկ սկսվել են նախապատրաստությունները և առաջիկա 2-3 օրերին Տիգրան Սարգսյանը կտեղափոխվի»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։