
Վլադիմիր Գասպարյանը Մկրտումյանից պահանջել է վերադարձնել աշխատած գումարները. «Հրապարակ»

«Ոստիկանության պետական պահպանության պետ Ռոմիկ Մկրտումյանի գլխին շարունակում են սեւ ամպեր կուտակվել: Դեռեւս մի քանի ամիս առաջ «Հրապարակը» գրել էր, որ ոստիկանության գործունեության տարեկան ամփոփիչ նիստի ժամանակ Վովա Գասպարյանն իրեն հատուկ ոճով Մկրտումյանին խիստ նկատողություն է արել, դժգոհել նրա աշխատանքից՝ ընդհուպ ժամանակ է տվել իր ղեկավարած ստորաբաժանումում իրավիճակը շտկել, հակառակ դեպքում սպառնացել է աշխատանքից ազատել»,- գրում է «Հրապարակը»՝ ավելացնելով. «Իսկ «զորավարի» զայրույթը հարուցել էր իր ղեկավարած ստորաբաժանումում կատարած բազմաթիվ չարաշահումների պատճառով, որի մասին պաշտոնապես ոչինչ չեն հայտնում: Ըստ Մկրտումյանի շրջապատում տարածված տեղեկությունների, Վովա Գասպարյանը պահանջել է Ռոմիկ Մկրտումյանից վերադարձնել համակարգից աշխատած գումարները, անգամ թանկարժեք մեքենան է ձեռքից առել»
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։