
Իսրայելը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Պաղեստինի նկատմամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը տնտեսական պատժամիաջոցներ է սահմանում Պաղեստինի նկատմամբ՝ ի պատասխան նրա կողմից մեկուկես տասնյակ միջազգային պայմանագրերին պետության իրավունքով միանալու մասին դիմում ներկայացնելու:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը մեկ շաբաթ առաջ տվյալ հայտը ներկայացրել էր «Պաղեստին պետության» անունից, ինչն Իսրայելի իշխանությունները որակել էին որպես պայմանավորվածությունների խախտում:
Ի պատասխան՝ Իսրայելը որոշել է կրճատել այն հարկերի փոխանցումը, որոնց նա գանձում է Պաղեստինի վարչակազմի անունից ու նրա կարիքների համար:Պահված գումարները կուղղվեն Իսրայելին պաղեստինցիների բազմամիլիոն պարտքերի մարմանը:
Պատժամիջոցների շրջանակներում կասեցվել է իսրայելական մասնակցությունը Գազայի հատվածի շելֆի գազային հանքավայրի մշակմանը և սահմանափակվել է իսրայելական բանկերից պաղեստինցիների օգտվելը: Բացի այդ, իսրայելցի նախարարներին կարգադրվել է կասեցնել իրենց պաղեստինցի գործընկերների հետ շփումները, ինչը սակայն չի տարածվել բանակցային խմբի վրա: