Ակցիան դարձավ նշանավոր. «ՀԺ»

«ՀԺ»ն իր այսօրվա խմբագրականում գրում է.  Երեկ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների կազմակերպած հերթական ակցիան հետաքրքիր շարունակոuթյուն ստացավ։ Ակցիայի մասնակիցները, բոլորի համար անսպասելի, նստացույց իրականացրեցին կառավարության շենքի հարևանությամբ՝ Նալբանդյան փողոցի մեջտեղում, ինչի պատճառով երթևեկությունը այդ հատվածում դադարեց մի քանի ժամով։

Իսկ ոստիկանները, որոնց թիվը կայծակնային արագությամբ բազմապատկվեց, այդպես համարձակության չունեցան ցրելու ակցիայի մասնակիցներին։ Ակցիայի մասնակիցների և ոստիկանների հետ «տեղական նշանակության» հրմշտոցներ տեղի ունեցան, որոնցից մեկի ժամանակ ոստիկանները կարողացան փախցնել միայն մեկ ակտիվիստի՝ Արսեն Դավթյանին, որին, սակայն, ստիպված եղան շուտով ազատ արձակել։

Ոստիկանների երեկվա պահվածքը կարելի է աոաջին հայացքից նույնիսկ տարօրինակ համարել։ Նախկինում փողոց փակողների նկատմամբ անպայման բիրտ ուժ էր կիրառվում, իսկ փողոց փակողներին անմիջապես բերման էին ենթարկում ու վարչական պատասխանատվության ենթարկում։ Իսկ երեկ դա տեղի չունեցավ։ Դրա ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ նախ ակցիայի մասնակիցների թիվն էր տպավորիչ, և երկրորդը՝ իշխանությանը շատ լավ գիտի պարտադիր կուտակայինի նկատմամբ մեր հանրաթյան վերաբերմունքը։

Եվ երեկ ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու դեպքում շարժումը իշխանությանը ուղղակի սպառնացող ծավալներ և բովանդակություն կստանար։ Աննախադեպ էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի հրապարակ իջնելը ակցիայի մասնակիցների մոտ, որի ժամանակ անակնկալի եկած նստացույցի մասնակիցների մի մասը ծափահարում էր, մյուս մասը սուլում, հետո էլ ծափահարողները միացան սուլողներին։

Վարչապետի պաշտոնակատարը հորդորում էր աշխատանքային խումբ ձևավորել։ Նախաձեռնության անդամներն էլ չէին համաձայնվում։ Այնուամենայնիվ, ինչպես սուլոցներով դիմավորեցին, այդպես էլ սուլոցներով ճանապարհեցին Տիգրան Սարգսյանին՝ նրա հասցեին բազում «քաղցր» որակումներ վանկարկելով։

Ավելի մանրամասն՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս