Նորմալ կառավարությունը՝ երազանք. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Ի՞նչ խնդիր լուծվեց Տիգրան Սարգսյանի հրաժարականով, և ինչպիսի՞ն պետք է լինի ապագա կառավարությունը՝ երեկ մեր այս հարցադրումներին ի պատասխան, Երջանիկ Աբգարյանն ասաց. «Ոչ մի խնդիր Էլ չի լուծվել այդ հրաժարականով։ Կարծում եմ՝ դա Սերժ Սարգսյանի գեղջկատղայակաև քայլն էր, ուղղված քառյակին, թե՝ տեսե՛ք, ձեզնից առաջ ընկա, թե Հայաստանում հարցեր լուծողը ես եմ։ «Նոր» կառավարությունն իր կազմով ոչնչով չի տարբերվելու նախորդից, որովհետև էլի լինելու է կատարող և ոչ թե գործադիր մարմին։ Վերջինիս գործառույթներն արդեն մոտ 15 տարի է՝ իրականացվում է նախագահականում,  իսկ վարչապետն ու նախարարները «բտվում» են՝ ապագայում քավության նոխազ դառնալու համար։
Այսօր մեր երկրի բոլոր իրական հարցերը դեմ են առնում մեկ խոչընդոտի, որի վերացումը դարձեյ է հայերի արժանապատվության խնդիրը։ Դա ղարաբաղյան կլանի և տեղական օլիգարխների դավաճանական իշխանության վերացման խնդիրն Է։ Առանց այս հարցը լուծելու նորմալ կառավարություն ունենալը կմնա երազանք»։

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս