Հովիկ Աբրահամյանի նախարարների թեկնածուները. «ՀԺ»
«Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Ազգային ժոդովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ով երեկվա դրությամբ էլ շարանակում էր մնալ վարչապետի ամենահավանական թեկնածուն, արդեն ունի իր պատկերացրած կառավարության պատկերը»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը։ «Եվ այսպես՝ ում է տեսնում Աբրահամյանն ապագա կառավարությունում։ Սկսենք փոխվարչապետից։ Երեկ տեղեկացրել էինք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ կոնսուլտացիաների ընթացքում քննարկման առարկա դարձնել գյուատնտեսաթյան նախկին նախարար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին փոխվարչապետ նշանակելու հարցը։ Եթե քաղաքական համաձայնությունը կայանա, Լոքյանը կնշանակվի փոխվարչապետ։ Ավելին՝ անգամ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ով այժմ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն է, կլքի Աժ-ն և կդառնա նախարարություններից մեկի աշխատակազմի ղեկավարը։ Թե որ նախարարությունը կմտնի փոխվարչապետի ուղղակի վերահսկողության տակ, դեռ հստակ չէ։ Մի տարբերակով դա կշարունակի մնալ Տարածքային կառավարման նախարարությունը, մեկ այլ տարբերակով էլ քննարկվում է տարածքային կառավարման նախարար նշանակել տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանին։ Նույն աղբյուրները հայտնում են, որ ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու դեպքում նրանց կտրվի նաև Սփյուռքի նախարարի պորտֆելը:Արդարադատության նախարարի պաշտոնում Հովիկ Աբրահամյանը տեսնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին։ Խոսվում է, որ արդարադատության փոխնախարար էլ կարող է դառնալ ՀՀԿ–ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ով համարվում է Աբրահամյանի հովանավորյալը։ Ի դեպ, չի բացառվում անգամ, որ Արփինե Հովհաննիսյանն անգամ Աժ աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվի Վաչե Գաբրիելյանի փոխարեն։ Չնայած լուրեր կան, որ Դավիթ Հարությունյանը կարող է նաև Աժ նախագահ ընտրվել։ Այս պարագայում Արփինե Հովհաննիսյանը կարող է և արդարադատության նախարար դառնել»,- գրում է «ՀԺ»-ն։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ-»-ի այսօրվա համարում։