Բաժիններ՝

ԱՄՆ-ը կուժեղացնի Ճապոնիայի հակահրթիռային պաշտպանությունը` կապված ԿԺԴՀ-ի հրթիռային սպառնալիքների հետ

Bloomberg գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը պլանավորում է մինչև 2017 թվականը Ճապոնիա ուղարկել երկու էսկադրոնային ականակիր, որոնք հագեցած կլինեն Aegis հակահրթիռային համակարգերով: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը, ով ներկայումս գտնվում է Տոկիոյում:

Ընդգծվում է, որ ամերիկյան կողմի այդ քայլը կհանդիսանա հյուսիսկորեական հրթիռային սպառնալիքի պատասխանը: Հեյգելի խոսքերով` այդ քայլն էականորեն կամրապնդի Ճապոնիայի հետ իրենց համագործակցությունը և կօգնի զսպել ԿԺԴՀ-ի կողմից ագրեսիան: Ներկա դրությամբ Ճապոնիայում տեղակայված է ամերիկյան 5 էսկադրոնային ականակիր:

Ճապոնիայի ու ԿԺԴՀ-ի հարաբերությունները սրվել են մարտի վերջին: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ԿԺԴՀ-ն իրականացրել է հրթիռային մի շարք փորձարկումներ, այդ թվում նաև մարտի վերջին գործարկելով միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռ, որոնք ունակ են հասնել Ճապոնիա:

Մարտի 30-ին ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտարարել են միջուկային նոր փորձարկումների անցկացման հնարավորության մասին: Ճապոնիայի ռազմական հրամանատարությունն իր հերթին հրամայել էր անհրաժեշտության դեպքում որսալ մոտակա շաբաթներին (մինչև ապրիլի 25) ԿԺԴՀ-ի արձակած ամեն տիպի բալիստիկ հրթիռները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս