Բաժիններ՝

Մինչև մեր իշխանության գալը ամեն 16 ամիսը մեկ անգամ ընտրություններ էին անցկացվում. Էրդողան

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների հարցը քննարկելու է գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:

Սրանից առաջ Գյուլը հայտարարել է, որ տվյալ հարցը պետք է քննարկեն երկրի նախագահն ու վարչապետը, և այժմ Էրդողանը հայտարարել է, որ կիսում է այդ տեսակետը:

Էրդողանն ընդգծել է, որ անձամբ ինքը դեմ է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գործող կանոնակարգի փոփոխմանը, որով նրա անդամների պատգամավորական ժամկետներ սահմանափակվում են երեքով (ավելի քան երեք անգամ անընդմեջ պատգամավոր դառնալու արգելք):

Էրդողանը հավելել է, որ տվյալ հարցը քննարկվելու է ԱԶԿ-ի համագումարում: Էրդողանը բացառել է վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, որոնք նշանակված են 2015 թվականի հունիսին.

«Մեր կուսակցությունը սկզբունքային դիրքորոշում ունի վաղաժամ ընտրությունների հարցում: Մինչև մեր իշխանության գալը, Թուրքիայի պատմության ընթացքում ընտրություններ են անցկացվել ամեն 16 ամիսը մեկ անգամ: Մի՞թե հնարավոր է կայունություն պահպանել այդպիսի երկրում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս