
Գաֆեսճյան արվեստի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 1-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թամանյան փողոցի թից 3 հասցեում` Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թամանյան փողոցի թիվ 3 հասցեում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.09-ին, մարվել` 09.12-ին:
Այրվել է շինարարական աղբ (4 քմ):
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն