Բաժիններ՝

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ ՌԴ-ը հող է նախապատրաստում Ուկրաինայի արևելքը գրավելու համար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում չեն հավատում Ռուսաստանի բարիդրացիական մտադրություններին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական հանձնաժողովի ղեկավար Մայք Ռոջերսը լուրջ անհանգստություն է հայտնել ռուս-ուկրաինական սահմանին ռուսական զորքերի ներկայության կապակցությամբ.

«Մենք տեսնում ենք հազարավոր զինվորների, և խոսքը գնում է ոչ միայն դրանց քանակի, այլև՝ դրանց նշանակության ու բազմատեսակության մասին, թե հենց ինչպիսի միավորներ են տեղակայվել սահմանին և ինչի են ունակ նրանք: Այսօր նրանք ունեն ամեն անհրաժեշտ բան արևելյան սահմանին, որպեսզի մտնեն Ուկրաինայի տարածք, եթե ընդունվի նման որոշում:

Նրանք ունեն հատուկ նշանակության ջոկատներ, ծանր հրետանի, հետևակայիններ, ամեն ինչ՝ Ուկրաինա ներխուժելու համար: Իմ կարծիքով՝ նրանք շարունակելու են ճնշում գործադրել, շարունակելու են քարոզչական կամպանիա իրականացնել Ուկրաինայի արևելքում, որպեսզի հող նախապատրաստեն արևելյան տարածաշրջանը գրավելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս