Բաժիններ՝

Ովքե՞ր են մոլորակի ամենահարուստ միապետները (լուսանկարներ)

Luxlux.net-ը ներկայացնում է մոլորակի ամենահարուստ միապետների հնգյակը` ըստ Forbes-ի տվյալների:

Ամենահարուստը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն է: Նրա կարողությունը գնահատվում է 94,8 մլրդ դոլար: Բարձր է գնահատվում հատկապես նրան պատկանող անշարժ գույքը:

r1

Երկրորդ հորիզոնականում Սաուդյան Արաբիայի միապետ Աբդալա իբն Աբդել Ազիզ ալ Սաուդն է,  որի կարողությունը գնահատվում է  63,2 մլրդ դոլար:  Նրա հիմնական հարստության աղբյուրը նավթն է:

r2

Երրորդ տեղում Աբու Դաբիի էմիր, շեյխ Խալիֆ ալ Նահայան է, որի կարողությունը գնահատվում է 47,4  մլրդ դոլար: Նրա եկամտի հիմնական աղբյուրը նույնպես նավթն է:

r5

Չորրորդ հորիզոնականում Թայլանդի թագավոր Փհումիպոն Ադուլյադետն է, ով ունի շուրջ 44,24 մլրդ դոլար: Նրան է պատկանում Թայլանդի անշարժ գույքի գործակալությունը, ինչպես նաեւ հսկայական հողատարածքներ:

r3

Հնգյակը եզրափակում է Դուբայի էմիր շեյխ Մոհամեդ ալ Մաքտումը` 39,5 մլրդ դոլար: Նրա եկամուտն ապահովում են տնտեսության տարբեր ճյուղերում կատարված ներդրումները:

r4

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս