Հիպոթեկային փուչիկներ. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է.
Անցած ամիսների ընթացքում իշխանությունների գործողությունները ապացուցեցին, որ պարտադիր կուտակային համակարգով հավաքվելիք գումարները նրանց պետք են ոչ թե մեր ծերության համար բարձր կենսաթոշակ ապահովելու, ինչպես հիմա լայնորեն քարոզվում է, այլ այդ փողը նրանց պետք է հենց հիմա ինչ-ինչ նպատակներով։ Նախ՝ իշխանությունը մինչև ՍԴ որոշումը ուղղակի ռեկետի դիմեց, որպեսզի գործատուները ստիպված լինեն այս երեք ամսվա համար իրենց աշխատողներից պահել աշխատավարձի 5 տոկոսը։ Սա տրամաբանական չէ։ Եթե իշխանությանը հոգ Է տանում 20-45 տարի հետո վերադարձվելիք գումարների մասին, ապա երեք ամիս՝ մինչեւ ՍԴ-ի՝ մարտի 28-ին կայանալիք որոշումը, կարող էր համբերատար սպասել։ Երկրորդը՝ իշխանության ներկայացուցիչները այս ընթացքում հասցրեցին խոստովանել. թե ինչու են այդքան շտապում։ Նախ՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր կուտակայինով պահված գումարները դրանք «երկար ու էժան փողեր են», ապա՝ Տիգրան Սարգսյանը անցած շաբաթ «բացահայտեց», թե ինչի համար են օգտագործվելու այդ «երկար ու էժան» գումարները։ Եվ ահա, այս ամենից պարզ է դառնում, որ երիցս ճիշտ են պարտադիր կուտակայինի դեմ պայքարող երիտասարդները։ Վերջիններիցս պարտադիր պահվող գումարները իշխանությանը պետք են ֆինանսական բուրգեր ու փուչիկներ կառուցելու համար։
«Խնայողությունների մի մասը տեղաբաշխվելու Է ՀՀ-ում հուսալի, անշարժ գույքով ապահովագրված հիպոթեքային ակտիվների մեջ։ Դա, վարչապետի համոզմամբ. նշանակում է, որ ՀՀ շուկայում կհայտնվեն երկար փողեր 35-40 տարվա կտրվածքով…։ «Կուտակային համակարգը բնակարանները հասանելի Է դարձնում մեր երիտասարդ ընտանիքների համար հենց այսօր։ Այս խնայողությունները նոյաստելու են ՀՀ տնտեսական աճին, որովհետեւ այդ գումարներն ուղղվելու են շինարարության ոլորտին բնակարանաշինությանը, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, աոևտրի աշխուժացմանը, ներդրումային նոր ծրագրերին»,– նշել է Տիգրան Սարգսյանը»,– ահա այսպիսի տողեր ենք կարդում մարտի 14-ին Հրազդանում տեղի ունեցած Կոտայքի մարզի խորհրդի ընդլայնված նիստի մասին կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում։ Պարտադիր կուտակային համակարգով մարդկանցից գանձված գումարների մի մասը, ավելի ճշգրիտ՝ 60 տոկոսը, մնալու է Հայաստանում և այդ գումարները վերածվելու են հիպոթեքային վարկերի։ Ու վարչապետի հայտարարության համաձայն, դրանք լինելու են «հուսալի, անշարժ գույքով ապահովագրված հիպոթեքային» գումարներ։ Անկե՞ղծ է արդյոք վարչապետը երբ հայտարարում է, որ հիպոթեքային ակտիվները հուսալի են։ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին վարչապետը մամուլի ասուլիս էր հրավիրել և պատմում էր ԱՄՆ կատարած իր այցի ու միջագգային ճգնաժամի մասին, որը նոր-նոր էր թափ հավաքում։ Մի հետաքրքիր զուգադիպությամբ, Տ. Սարգսյանի՝ ԱՄՆ մեկնելուց առաջ՝ սեպտեմբերի 15-ին, այնտեղ պայթել Էր հանրահայտ «Լեման Բրադերս» ներդրումային բանկը, ինչն էլ հենց սկիզբ դրեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ամենասուր փուլին։ Եվ այդ բանկի պայթելու հիմնական պատճառն այն էր, որ նրա ակտիվների մի զգալի մասը ներդրված էին հիպոթեքային ակտիվներում։
Շարունակությունը՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։