
Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն կարող է անցկացվել մարտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն կարող է անցկացվել մարտի 30-ից շուտ: Այս մասին Սիմֆերոպոլում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղրիմի ինքնավար հանրապետության վարչապետ Սերգեյ Աքսենովը:
Նա ընդգծել է, որ հանրաքվեի անցկացման ստույգ ժամկետի մասին կհայտարարվի հասարակական կարծիքն ուսումնասիրելուց հետո: Աքսենովի խոսքերով՝ ներկայումս ընթանում է առաջիկա հանրաքվեի օրակարգի համաձայնեցման իրավական գործընթացը, համապատասխան փաստաթղթերի նախապատրաստման գործընթացը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Համաղրիմյան հանրաքվեն անցկացվելու է մայիսի 25-ին: Նույն օրն Ուկրաինայում նժանակված են արտահերթ նախագահական ընտրություններ: