Բաժիններ՝

Արագաչափերն անվտանգությա՞ն, թե՞ շահույթ ստանալու համար են տեղադրվում

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում վերջերս մի քանի արագաչափեր են տեղադրվել: Դրանք առաջացրել են վարորդների դժգոհությունը, նրանք այդ կապակցությամբ բողոքել են կայքին:

Արագաչափերից մեկը տեղադրված է Նոյեմբերյան քաղաքից մոտ 8 կմ հեռավորության վրա գտնվող Ջուջեւան գյուղի մուտքի մոտ, Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհին: Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը մեզ  ասել է, որ ինքը կողմ է  Ջուջեւանում արագաչափի տեղադրմանը, քանզի  որոշ վարորդներ գյուղի տարածքում գերազանցում են  բնակավայրում թույլատրված  առավելագույն արագության` 60կիլոմետր/ժամի սահմանը:

Նոյեմբերյանի տարածաշրջանի բազմաթիվ վարորդներ դեմ չլինելով Ջուջեւանում արագաչափի տեղադրմանը, դեմ են գյուղի ծայրին դրա տեղակայմանը, քանի որ այդ արագաչափը չի լուծում բնակավայրի տարածքում երթեւեկության անվտանգությանը նպաստելու խնդիր:

Այդ արագաչափի կողքով անցնելով` այնուհետեւ վարորդները Ջուջեւանի տարածքում մեծ արագությամբ են ընթանում: Վարորդներն ասում են, որ ճիշտ կլիներ արագաչափը տեղադրել գյուղապետարանի եւ դպրոցի ճանապարհի խաչմերուկում  կամ էլ գյուղի ավտոկանգառի հարեւանությամբ:

Այդ տեղերում մարդկային հոսքը մեծ է ,վթարների հավանականությունը` նույնպես: Վարորդները նաեւ ասում են, որ գյուղի ծայրին, թեքության վրա արագաչափի տեղադրումը ձմռան  պայմաններում խնդիրներ է առաջացնելու, քանի որ ցածր արագությամբ հնարավոր չի լինելու հաղթահարելու Ջուջեւանի բարձունքը:

Նոյեմբերյանցի վարորդները  հայտնում են, որ միջազգային  «Նավիգատոր»  արբանյակային  ծրագրով Ջուջեւանում արագաչափի տեղը նշված է  գյուղի ավտոկանգառի հարեւանությամբ:

Վարորդները կարծում են, որ ի սկզբանե հենց այդտեղ էլ նախատեսված է եղել տեղադրել արագաչափը,սակայն տեղը փոխվել է, որպեսզի այն ավելի շատ խախտումներ արձանագրի, քանզի բարձունքից իջնող կամ այն հաղթահարող  մեքենաները կարող են գերազանցել սահմանված արագությունը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս