
Իրանի հետ համապարփակ համաձայնագիր ստորագրելու համար պետք է տրվի 3 առանցքային հարցի պատասխան. Քերի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ամերիկա-իսրայելական հասարակական հարաբերությունների հանձնաժողովի տարեկան կոնֆերանսի մասնակիցներին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ համապարփակ համաձայնագիր կստորագրի միայն այն դեպքում, եթե երաշխիքներ լինեն, որ նա չի կարողանա ստանալ միջուկային զենք.
«Ես խոսք եմ տալիս, որ ԱՄՆ-ը համաձայնագիր կստորագրի միայն այն դեպքում, եթե տրվեն առանցքային նշանակության երեք հարցերի պատասխաններ: Առաջին՝ արդյոք այդ համաձայնագիրը երաշխավորո՞ւմ է, որ Իրանը չի կարող ստանալ միջուկային զենք:
Երկրորդ՝ արդյոք կարո՞ղ է Թեհրանը համոզել աշխարհին, որ իր միջուկային ծրագիրը հետապնդում է խաղաղ նպատակներ, ինչպես որ նա է պնդում: Եվ երրորդ՝ արդյոք ԱՄՆ-ը բավական ժամանակ կունենա՞ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար, եթե Իրանն ամեն դեպքում փորձի ստեղծել ատոմային ռումբ:
Սրանք մեր ստանդարտներ են՝ Իրանի հետ համապարփակ համաձայնագիր ստորագրելու հետ»: