Չեմ կարծում, թե Պուտինը շահագրգռված է Ուկրաինայում զինված հակամարտությամբ. Մարգվելաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ղրիմում զարգանում են բավական հետաքրքիր գործընթացներ. «Բարեբախտաբար, Ղրիմում դեռ հանգիստ է, այնտեղ զարգանում են բավական հետաքրքիր գործընթացներ:
Օրինակելի է այն, որ ռուսներն ու ուկրաինացիները կանգնել են միմյանց դեմ և չեն կրակել միմյանց վրա: Այդ գործընթացը տպավորություն չի թողնում, թե այնտեղ տեղի է ունենում ռազմական դիմակայություն: Ուկրաինան ներկայումս գտնվում է շատ բարդ իրավիճակում: Ես չեմ կարծում, թե Պուտինը շահագրգռված է Ուկրաինայում զինված հակամարտությամբ:
Հետևաբար ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կա երկու ելք. առաջինը միջազգային հանրության ամուր դիրքորոշումն է՝ կապված ինքնիշխան պետության տարածք Ռուսաստանի կողմից զինված ուժեր մտցնելու հետ: Երկրորդը համաշխարհային առաջնորդներին Պուտինի առաջարկն է՝ օգնել թուլացնելու համար լարվածությունը»:
Նշվում է, որ Մարգվելաշվիլին Ուկրաինայի հարցը քննարկել է Թուրքիայի ու Լեհաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի ու Բրոնիսլավ Կոմորովսկու հետ ունեցած հեռախոսազրույցներում: