Պենտագոնը կասեցնում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցնում է ռուս զինվորականների հետ համագործակցությունը՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը.
«Թեև Պաշտպանության նախարարությունն արժեվորում է ռուս զինվորականների հետ համագործակցությունը, որը մենք վերջին տարիներին զարգացրել ենք՝ Ուկրաինայի վերջին իրադարձությունների պատճառով մենք կասեցնում ենք ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը: Դա վերաբերում է զորավարժություններին, երկկողմ բանակցություններին, նավահանգիստներ այցելելուն, կոնֆերանսներ պլանավորելուն»: