
Շտեֆան Ֆյուլեն երկօրյա այցով ժամանել է Վրաստան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր առավոտյան երկօրյա այցով ժամանել է Թբիլիսի:
Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ իր վրացական այցի շրջանակներում Ֆյուլեն հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այդ հանդիպումներում հիմնականում քննարկվելու են ԵՄ-ի ու Վրաստանի փոխհարաբերությունները, ինչը մասնավորապես վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, ինչպես նաև այն հնարավորություններին, որոնք Վրաստանի բնակիչների համար ընձեռում է այդ համաձայնագիրը: Խոսք է գնալու նաև Վրաստանի ու ԵՄ-ի միջև կապերի զարգացման մասին: Ստորագրվելու են մի շարք հուշագրեր: