ԱՄՆ-ը կասեցնում է Ռուսաստանի հետ առևտրային ու ներդրումային բանակցությունները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կասեցնում է Ռուսաստանի հետ առևտրային ու ներդրումային բանակցությունները՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ բանակցությունները կոչված են եղել ակտիվացնել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը: Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պոտենցիալ տնտեսական հարձակում է պլանավորում Ռուսաստանի դեմ՝ կապված Ղրիմի դեպքերի հետ: