
Մենք առաջինն օգնության կհասնենք Ղրիմին. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Անկարայում հանդիպել է ղրիմյան ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ Դավութօղլուն կարևորել է Ուկրաինայի միասնության ու տարածքային ամբողջականության, ինչպես նաև քաղաքացիների հավասար իրավունքների պահպանումը.
«Մենք առաջինն օգնության կհասնենք Ղրիմին, ուր գտնվում են մեր նախնիների մասունքները: Թող ձեզ մոտ կասկածներ չծագեն, թե մենք կմնանք մի կողմ քաշված վիճակում: Մենք առաջինն օգնության կհասնենք դժբախտության մեջ հայտնված մեր եղբայրներին»:
Նշվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հրահանգել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: