Ուկրաինայում վերջին երեք ամսվա ընթացքում բախումների հետևանքով զոհվել է 94 մարդ
Lenta.ru-ի փոխանցմամբ` նախորդ տարվա նոյեմբերի վերջին Ուկրաինայում մեկնարկած բողոքի զանգվածային ակցիաների սկսվելուց հետո բախումներում զոհվել է 94 մարդ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը: Վերջինիս հաղորդմամբ` 88 մարդ զոհվել է երկրի մայրաքաղաք Կիևում:
Մնացյալը 6-ը զոհվել են շրջաններում, որից 2-ը` Ղրիմում, 2-ը` Խմելնիցկու մարզում, և 2-ը` Չերկասի մարզում: Ընդ որում, Կիևում զոհված 88 մարդուց 83-ը զոհվել է 2014 թվականի փետրվարի 18-28-ին:
Փետրվարի 18-ից սկսած` Կիևի կենտրոնում գրանցված բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 900 տուժած, որից 606-ը հոսպիտալացվել է: Ցայժմ Կիևում բուժման մեջ է գտնվում 242 վիրավոր, իսկ ողջ Ուկրաինայում` 472 մարդ: