
Մոսկվայում ընթանում է Սերգեյ Լավրովի ու Ահմեդ Ջարբայի հանդիպումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու սիրիական ընդդիմադիր Ազգային դաշինքի ղեկավար Ահմեդ Ջարբայի հանդիպումը: Հանդիպման օրակարգում են գտնվում Ժնևյան բանակցությունների հաջորդ փուլում քննարկվելիք հարցերը:
Մասնավորապես, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել էր, որ Մոսկվան կարծում է, որ այդ բանակցություններին պետք է մասնակցի ոչ միայն Ազգային դաշինքը, այլև՝ ընդդիմադիր մյուս խմբերի ներկայացուցիչները:
Ջարբան իր հերթին մտադիր է Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել Սիրիայում անցումային իշխանության ձևավորման հարցը: Ավելի վաղ Սիրիայի քրդերը դժգոհություն էին հայտնել, որ իրենց չեն հրավիրել Ժնև: