
Ուկրաինայի հարցում Կրեմլի տոնի փոփոխությունը կարող է թվալ անսպասելի. Le Figaro

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ ուկրաինական քաղաքական ճգնաժամի ամենաթեժ պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվեց Բրյուսելում, և ԵՄ-ը մտավախություն ուներ, որ դրա հետ կապված՝ «ԵՄ-Ռուսաստան» գագաթաժողովը կանցնի սառը մթնոլորտում:
Սակայն ԵՄ-ը տեսավ ենթադրվածից ավելի քիչ հարձակվող ռուս նախագահի, ով պատրաստ է երկխոսել ուկրաինական ընդդիմության հետ, եթե նա հաղթանակ տանի:
Թերթն ընդգծում է, որ վերջին շրջանում Ռուսաստանը կարող էր ուրախանալ, որ Ուկրաինան հրաժարվել է Եվրոպայի հետ քաղաքական ու տնտեսական մերձեցումից, սակայն երեկ, երբ հրաժարական տվեց վարչապետ Նիկոլայ Ազարովը և չեղյալ հայտարարվեցին հունվարի 16-ի «բռնապետական» օրենքները, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դիրքերը սասանվեցին, որի վրա մեծ շեշտադրում էր արել Պուտինը:
Թերթը նշում է, որ թեվում է, թե ԵՄ-ին հաջողվել է բեկել իրավիճակը, և որ նա հասնում է իր նպատակին՝ Ուկրաինայում ունենալու համար ներկայիս իշխանություններին այլընտրանք՝ եվրոպամետ ընդդիմութանը և ոչ թե Յանուկովիչի վարչակարգը:
«Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյն անմիջապես բանակցային սեղան վերադարձրեց Ասոցացման համաձայնագիրը, որը նախորդ տարվա նոյեմբերին մերժել էր Յանուկովիչը:
Իրատես Պուտինը Բրյուսելում փորձեց բացատրել, որ Մոսկվային հուզում են ԵՄ-ի հետ ապագա համաձայնագրի տնտեսկան հետևանքները, և ոչ թե դրա ազդեցությունն Ուկրաինայի ինքնիշխանության վրա:
Պուտինի խոսքերով՝ հարցը կարելի է լուծել փորձագետների մակարդակով: Կրեմլի տոնի փոփոխությունը կարող է թվալ անսպասելի: Թվում է, թե Վլադիմիր Պուտինն արդեն իսկ պատրաստ է շրջել էջը»: