Վրաստանը չի պատրաստվում զիջումների գնալ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը նախքան Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերումը անվանել է «կարմիր գիծ». գրում է «Коммерсантъ»-ը:

Նա նաև նշել է, որ նման քննարկումներն անհնար են, քանի դեռ Մոսկվան ճանաչում է այդ տարածքների անկախությունը:

«Մեզ համար ամենակարևորը մեր սկզբունքային դիրքորոշումն է և մեր կարմիր գծերին հավատարիմ մնալը. այս կարմիր գծերը կապված են դեօկուպացիայի հարցի հետ։ Այստեղ որևէ փոխզիջում չի կարող լինել, և մեր դիրքորոշումը չի վերանայվի. ես սա հստակ հայտարարում եմ», – ասել է Իրակլի Կոբախիձեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031