Պուտինը ներում է շնորհել 23 կանանց
Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 23 կանանց ներում շնորհելու մասին: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել է Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը։
«Ներման արժանացածները երեխաներ և հարազատներ ունեցող կանայք են, որոնք մասնակցել են հատուկ ռազմական գործողությանը»,- ասել է նա։
Դեկտեմբերին Մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվա Մերկաչևան հանդիպել էր ՌԴ նախագահի հետ և խնդրել էր նրան ներում շնորհել հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաներ ունեցող կանանց, որոնք առաջին անգամ են դատապարտվել մանր և ոչ բռնի հանցագործությունների համար։ Պուտինը խոստացել էր վերանայել մարդու իրավունքների պաշտպանների կողմից կազմված ցուցակները։



