«Ի՞նչ նպատակով է թուրքական ուղղաթիռը մտել հայկական տարածք, գուցե ինչ-որ բակտերիանե՞ր է տարածել երկնքից». Կարապետ Պողոսյան
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Մարտի 6-ին ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշատ բնակավայրից, ըստ տեղեկությունների Հայաստանի տարածք է ներթափանցել թուրքական ուղղաթիռ (նկատել են նաև բնակիչները)։
1. Հետաքրքիր է, Հայաստանի կառավարիչները և հատուկ ծառայությունները տեղյակ եղե՞լ են, թե՞ այլևս իրենց ոչ ոք չի հարցնում։
2. Ի՞նչ նպատակով է թուրքական ուղղաթիռը մտել հայկական «Սուվերեն» տարածք
3. Արդյո՞ք այն հատուկ հետախուզական գործողություն չի իրականացրել
4. Գուցե, օրինակ` ինչ-որ բակտերիանե՞ր է տարածել հայկական երկնքից
Ցավոք, սրանք հարցեր են, որոնց պատասխանները չենք կարող ստանալ, դե ումի՞ց ստանանք»:



