Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. լրատվամիջոցներ

Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Երուսաղեմում գտնվող գրասենյակի մոտ գտնվող թիրախներին։ Այս մասին հաղորդում է իրանական SNN հեռուստաալիքը:

«Այսօր իրանական հրթիռները հարվածել են Երուսաղեմի թիրախներին, որոնք գտնվում են Նեթանյահուի գրասենյակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մարտի սկզբին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր Նեթանյահուի գրասենյակի վրա մարտի 2-ի առավոտյան ավիահարվածի մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հերքել էր այս տեղեկատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս