Կոշտան խոստովանել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ երկխոսության կարիք ունի

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան խոստովանել է, որ «ոչ թե հիմա», այլ ապագայում ԵՄ-ն Ուկրաինայի և եվրոպական անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի հետ երկխոսության կարիք կունենա, և բացառել է էներգետիկ հարցերի քննարկումը։

«Կարծում եմ՝ ապագայում մենք պետք է խոսենք Ռուսաստանի հետ։ Ոչ թե էներգետիկ հարցերի, այլ եվրոպական անվտանգության և Ուկրաինայում խաղաղության մասին։ Այդ օրը կգա։ Բայց ոչ հիմա»,- ասել է Կոշտան, ում խոսքերը մեջբերում է իսպանական Europa Press լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հայտարարել էր համաշխարհային ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի հետ էներգակիրների ներմուծման վերաբերյալ երկխոսությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: Նա նաև կոչ էր արել Եվրամիությանը բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցի կարգավորման համար և Մոսկվայի հետ համաձայնագիրը անվանել էր «միակ լուծումը»:

Տեսանյութեր

Լրահոս