Բաժիններ՝

Աբու Դաբիում հրթիռի բեկորներից պակիստանցի է զոհվել

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի Բանիաս տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից բալիստիկ հրթիռի որսալուց հետո հրթիռի բեկորներից Պակիստանի քաղաքացի է զոհվել։ Այս մասին X-ում հայտնել է Աբու Դաբիի լրատվական գրասենյակը։

Նաև հաղորդվել է, որ մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում օդային երթևեկությունը ժամանակավոր փակվելուց հետո վերադարձել է բնականոն հուն։

Տեղեկություններ են հաղորդվել նաև այն մասին, որ Աբու Դաբիի իշխանությունները և համապատասխան արձագանքման խմբերը զսպել և վերահսկողության տակ են վերցրել Շահ գազի հանքավայրում բռնկված հրդեհը, որն առաջացել էր անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Կառույցի գործունեությունը դադարեցվել է մինչև վնասի գնահատումը։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031