Բաժիններ՝

Իրանը բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ աշխարհի առաջնության մրցախաղերը ԱՄՆ-ի փոխարեն Մեքսիկայում անցկացնելու շուրջ

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցախաղերն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ՝ իր խաղացողների անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը։

Իրանի մասնակցությունը ֆուտբոլի համաշխարհային մրցաշարին հարցականի տակ է հայտնվել Իրանին հասցված ամերիկյան հարվածներից հետո։ ԱՄՆ-ն առաջնությունն ընդունող երկրներից մեկն է։

Նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Իրանը կարող է մասնակցել, բայց հավելել է, որ ԱՄՆ-ում խաղալը կարող է տեղին չլինել «նրանց սեփական կյանքի և անվտանգության համար»։

«Քանի որ Թրամփը բացահայտորեն հայտարարել է, որ չի կարող երաշխավորել Իրանի ազգային թիմի անվտանգությունը, մենք, անշուշտ, չենք գնա Ամերիկա», – գրել է Թաջը Մեքսիկայում Իրանի դեսպանատան X-ի էջում։

«Մենք բանակցություններ ենք վարում ՖԻՖԱ-ի հետ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցախաղերը Մեքսիկայում անցկացնելու շուրջ», – հավելել է նա։

2026 թ. աշխարհի առաջնության խաղերն անցկացվելու են 16 քաղաքում՝ ԱՄՆ-ի 11, Մեքսիկայի՝ երեք և Կանադայի երկու քաղաքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031