Բաժիններ՝

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում կբարձրանան հատուցման սահմանաչափերը

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում կբարձրանան հատուցման սահմանաչափերը, ասուլիսում հայտարարեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը

Գույքային վնասների դեպքում (մեկ անձի համար) այսուհետ 1 800 000 դրամի փոխարեն սահմանաչափը դառնում է 2 500 000 ՀՀ դրամ։ Առողջությանը և կյանքին հասցված վնասների դեպքում 3 300 000 դրամի փոխարեն սահմանաչափը բարձրանում է մինչև 3 500 000 ՀՀ դրամ։

Բարձրացվել են նաև մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին վճարվող ընդհանուր գումարների սահմանաչափերը՝ համապատասխանաբար գույքային վնասների դեպքում 18 մլն դրամից դառնալով 25 մլն դրամ, իսկ առողջապահական վնասների դեպքում նախատեսված 33 մլն դրամի սահմանաչափը բարձրացվել է 35 մլն դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս