 
                        Հակակոռուպցիոն կոմիտեն՝ քիմիկների զորամասում տեղի ունեցածի մասին
 
                                    Hraparak.am-ը գրել է, որ ԱԱԾ-ն մտել է Էջմիածնի քիմիական զորքերի մաս կամ քիմիկների զորամաս:
168.am-ի աղբյուրները հաստատեցին զորամաս մտնելու տեղեկությունը: Մեզ հաջողվեց պարզել, որ համապատասխան հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, ինչը կառույցից հաստատեցին:
«Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Մեր տեղեկություններով, խնդիրը կապված է վառելիքի հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        