Բաժիններ՝

Ռումինիան հայտարարել է երկրում ՆԱՏՕ-ի զորքերի թվակազմի ավելացման մասին

Ռումինիայում ամերիկյան զորակազմի կրճատումը կփոխհատուցվի ՆԱՏՕ-ի այլ երկրներից զորքերի թվի ավելացմամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոյուն «Ազատ Եվրոպայի» ռումինական հարթակին տված հարցազրույցում։

«Մենք ԱՄՆ-ի հետ և ՆԱՏՕ-ի շրջանակներում քննարկում ենք մեր պաշտպանական և զսպման ունակությունների հետագա մեծացման ուղիները, – ասել է նա։ – Մեր հիմնական ուշադրությունն այժմ կենտրոնացած է հակաօդային պաշտպանության վրա…. Մինչև տարեվերջ և հաջորդ տարի մենք կտեսնենք…. ՆԱՏՕ-ի ամրապնդված ներկայությունը Ռումինիայում և առանձնապես՝ ՆԱՏՕ-ի ամրապնդված ներկայությունը միջամտելու հնարավորության առումով, եթե Ռումինիան անմիջական վտանգի ենթարկվի»։

«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների տեսակետից ներկայում աշխատանքի գլխավոր ուղղությունն է կարողանալ միասին համատեղ ներդրումներ կատարել պաշտպանական արդյունաբերության ոլորտում», – շարունակել է նախարարը։

Օրերս Միացյալ Նահանգները Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է երկրում իր  զորակազմը մոտ 700 զինվորականով կրճատելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս