Բաժիններ՝

Սիրիայի պաշտպանության նախարարն ավարտել է պաշտոնական այցը Մոսկվա

Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մուրհաֆ Աբու Կասրան և նրան ուղեկցող պատվիրակությունն ավարտել են Ռուսաստանի Դաշնություն կատարած եռօրյա պաշտոնական այցը։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Պաշտպանության նախարարությունն իր Telegram ալիքում հրապարակված գրառման մեջ նշել է, որ այցի շրջանակներում տեղի է ունեցել պաշտոնական հանդիպում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ուղիները։

Ռուսաստանի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ ՌԴ և Սիրիայի նախագահների միջև վերջերս կայացած հանդիպումը երկու պաշտպանության նախարարությունների միջև հարաբերություններին նոր թափ է հաղորդել համապարփակ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Նա հավելել է, որ երկու երկրների միջև համատեղ օրակարգը լայն և բազմազան է և ներառում է ռազմական պատրաստության, տեխնիկական և անվտանգության համագործակցության վերաբերյալ տարբեր փաթեթներ։

Գեներալ-մայոր Մուրհաֆ Աբու Կասրան և նրան ուղեկցող պատվիրակությունը Մոսկվա էին մեկնել հոկտեմբերի 28-ին։ Այցի շրջանակում նրանք քննարկումներ են ունեցել մի շարք համատեղ ռազմական հարցերի շուրջ՝ երկու երկրների շահերին համապատասխան։

Հոկտեմբերի 15-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան պաշտոնական այցով մեկնել էր Մոսկվա և Կրեմլում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հանդիպման ժամանակ աշ-Շարաան հաստատել էր, որ Սիրիան ձգտում է «վերակարգավորել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ», իսկ Պուտինն ընդգծել էր Մոսկվայի հանձնառությունը՝ աջակցելու Սիրիային պատերազմից հետո վերականգնման փուլում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031