Ռուսաստանի դեսպանը գնահատել է «Զանգեզուրի միջանցքի» 44 կիլոմետրանոց հատվածի վերականգնման ժամկետները

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» 44 կիլոմետրանոց հատվածը կարող է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ թունելներն անվնաս են, և միայն երկաթուղային համալիրն է պետք վերականգնել։

«Այս ճանապարհը ոչ միայն կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, այլև կստեղծի պայմաններ՝ տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման համար։ Կարևորն այն է, որ ճանապարհի վերականգնումն ավարտվի հնարավորինս շուտ», – նշել է դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս