Բաժիններ՝

Շոյգուն կտրուկ պատասխանել է Արևմուտքին

Արևմտյան երկրների փորձերը՝ Ռուսաստանի ժողովուրդներին բաժանելու, «նրանց մանկուրտների վերածելու» և խաթարելու նրանց բարոյական ու արժեքային համակարգերը, ձախողվելու են։ Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդներ» միջազգային փառատոնի բացման ժամանակ, հաղորդում է ТАСС-ը։

Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարարը ընդգծել է, որ ընդհանուր ավանդույթները, եզակի սովորույթները, բարեկամությունը և բարիդրացիությունը, որոնք միշտ միավորել և աջակցել են երկրի ժողովուրդներին, վտանգված են։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը բախվում է գաղափարախոսական պատերազմների, որոնց զենքերն են գիտակցության մանիպուլյացիան, բարոյական արժեքների խաթարումը և անհատի համար կործանարար գաղափարների պարտադրումը։

Շոյգուն հավելել է, որ ներկայումս ընթանում է մարդկանց մտքերի վրա ազդեցության համար ագրեսիվ պայքար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս