 
                        Օրբանը Ուկրաինային Եվրոպայի աջակցությունը համարում է պատերազմի աջակցություն
 
                                    Եվրամիության առաջնորդները և նրանց դաշնակիցները, որոնք աջակցում են Ուկրաինային, իրականում աջակցում են պատերազմին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է ТАСС-ը։
Նա համոզված է, որ Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելը եվրոպական երկրների բյուջեների հաշվին միայն սրում է իրավիճակը Եվրոպայում և մղում այն դեպի լիարժեք ռազմական հակամարտության։
«Պատերազմը փող է պահանջում։ Երբ Բրյուսելը փող է ուղարկում Ուկրաինային, ուղարկում է նաև մեր փողը»,- նշել է կառավարության ղեկավարը։
Օրբանը համեմատել է Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունները Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Նա այս իրավիճակում միակ դրական զարգացումը նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունը, որը խաղաղարար դիրքորոշում է ընդունել և փորձում է խաղաղ ճանապարհով լուծել Ուկրաինայում հակամարտությունը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        