
Նորաձեւության մայրաքաղաքը գեղեցկության գերին է դարձել. ոչ մոդելային արտաքինով ֆրանսիացիաների համար դժվար է աշխատանք գտնել

Ֆրանսիայում գործող` ավելորդ քաշ ունեցող անձանց ազգային ասոցիացիայի նախագահ Անն Սոֆի Ժոլիի կարծիքով` Ֆրանսիայում աշխատանքի ընդունելիս խտրականություն է կիրառվում` կախված անձանց արտաքինից, հաղորդում է RT-ն: Ըստ նրա` ստացվում է, որ մոդելային արտաքինը լրացուցիրչ դիպլոմի ազդեցություն ունի, ինչն, ըստ նրա, իսկական խտրականություն է: Վիճակագրությունը եւս փաստում է, որ ավելորդ քաշ ունեցող անձինք դժվարություններ են ունենում աշխատանքի ընդունման հարցում` անկախ կրթությունից: Սոցիոլոգիական ուսումնասիրությունները պարզել են, որ գեղեցիկ շիկահերի եւ տարիքով կամ ավելորդ քաշ ունեցող կնոջ արդյունքների տարբերությունը գրեթե հավասար է ֆրանսիացու եւ աֆրիկացու նկատմամբ դրսեւորվող տարբերությանը: «Դա նշանակում է, որ արտաքիով եւ տարիքով պայմանավորված խտրականությունն ավելին է, քան ռասակայանը: Սակայն ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում»,-հայտարարել են սոցիոլոգները: Ֆրանսիան եւ Բելգիան Եվրոպայի միակ երկրներն են, որտեղ արտաքինն այն 19 չափորոշիչների թվում է, որոնք գործատուն չպետք է հաշվի առնի աշխատակցին ընդունելիս: