Բաժիններ՝

Ոստիկանությունը 2013թ. տեղադրել է 115 արագաչափ սարք և 411 տեսախցիկ

2013 թվականի ընթացքում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և 2013 թվականի նոյեմբերի 29-ին ներկայացվել ՀՀ կառավարություն:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի «Գերակա խնդիրների ցանկի» շրջանակում ՀՀ ոստիկանության կողմից աշխատանքներ են կատարվել Երևան քաղաքի հասարակական վայրերում տեսադիտման սարքավորումների ձեռքբերման և համակարգի ներդրման ուղղությամբ: Մասնավորապես` 2013 թվականի ընթացքում ձեռք են բերվել 10 տեսախցիկներ, ստեղծվել են համապատասխան կապուղիներ և աշխատանքներ են կատարվել անհրաժեշտ տեխնիկական պայմանների ստեղծման ուղղությամբ: Տեսախցիկները տեղադրվել են Երևան քաղաքի հասարակական վայրերում:

ՀՀ ոստիկանության կողմից աշխատանքներ են տարվել նաև Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տեխնիկական հագեցվածության շարունակական զարգացման ուղղությամբ: 2013 թվականին ձեռք են բերվել և տեղադրվել 54 արագաչափ սարքեր և 46 խաչմերուկների համար 203 տեսախցիկներ, որոնցից 158-ը՝ ստացիոնար, 45-ը՝ շարժական:

Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում տեղադրվել և ներկայումս գործում են 115 արագաչափ սարքեր և 80 խաչմերուկներում` 411 տեսախցիկներ, որոնցից 331-ը՝ ստացիոնար, 80-ը՝ շարժական:

ՀՀ մարզերում Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով 2013 թվականին ՀՀ ոստիկանության կողմից ձեռք են բերվել ծառայությունը մատուցելու պահին հիմնական վարորդական վկայական և հաշվառման վկայագիր հատկացնելու համար անհրաժեշտ 24 տպագրող սարք, որոնք տեղադրվել են ՀՀ մարզերում գործող Ճանապարհային ոստիկանության 12 տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներում:

ՀՀ ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս