
ԱՄՆ-ը միջուկային ծրագրի զարգացման վրա 2014-2023 թվականներին ծախսելու է 355 միլիարդ դոլար

ZN.UA-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը մտադիր է 2014-2023 թվականներին միջուկային նոր սպառազինության մշակման ու աջակցման վրա ծախսել 355 միլիարդ դոլար: Այս մասին նշված է ԱՄՆ կոնգրեսի բյուջետային կառավարման նյութերում: Հետագայում միջուկային ծրագրի վրա կատարվող ծախսերը միայն աճելու են:
ԱՄՆ-ը 136 միլիարդ դոլար է ծախսելու բալիստիկ հրթիռների, սուզանավերի ու ռմբակոծիչների վրա: Եվս 105 միլիարդ դոլար կծախսվի միջուկային զենքի, համապատասխան լաբորատորիաների, ինչպես նաև նավատորմի համար միջուկային ռեակտորների ստեղծման ու պահպանման վրա:
Եվ վերջապես, 56 միլիարդ դոլար է ծախսվելու ռազմավարական կապի համակարգի, հրթիռային հարձակման զգուշացման ու ղեկավարման համակարգի վրա: Նախագծով 59 միլիարդ դոլար է հատկացվել չնախատեսված ծախսերի համար: Հակահրթիռային պաշտպանության զարգացման վրա ԱՄՆ-ը ծախսելու է ևս 215 միլիարդ դոլար: