Սեյեդ Ալի Խամենեին խորը կրոնական համոզմունքների տեր մարդ էր, հոգևոր և ազգային առաջնորդ․ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ցավակցություն է հայտնել Փեզեշքիանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։

«Խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի նահատակության կապակցությամբ։

Մահացածը խորը կրոնական համոզմունքների տեր մարդ էր, հոգևոր և ազգային առաջնորդ, օժտված ուժեղ բնավորությամբ և անհատականությամբ։ Խնդրում եմ փոխանցել իմ ցավակցություններն ու աջակցությունը նրա ընտանիքին և սիրելիներին։

Թող Ամենաողորմած Աստված ընտանիքին, սիրելիներին և Իրանի ողջ ժողովրդին տա ուժ և համբերություն՝ կորստի վիշտը կրելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031