Հենց ընտրություններից առաջ Ալիևը «կոնֆետ» կտա պաշտոնական Երևանին. Ալեքսանդր Իսկանդարյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է:
Հաղորդման ընթացքում փորձագետը չի բացառել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը TRIPP նախագծին՝ նշելով Մոսկվայի պահպանվող հետաքրքրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային նախաձեռնությունների նկատմամբ:
Ըստ նրա գնահատականի՝ 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը քիչ հավանական է:

Առանձնակի ուշադրություն է դարձվել հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամային վիճակին, Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի հետագա զարգացմանը:
Հաղորդման ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի ներքաղաքական գործընթացները, Հայաստանում սպասվող ընտրությունները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր ազդեցությունն ու աջակցությունը տարածաշրջանային քաղաքականության համատեքստում:
Հայկ Դերզյան



