Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը փակվել է

Իրանի կողմից տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաների վրա իրականացված հրթիռային հարվածներին ի պատասխան՝ Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը փակվել է. հայտնում են իրանական լրատվամիջոցները:

«Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տարածաշրջանում, ներառյալ Բահրեյնում, ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա շարունակվող հրթիռային հարձակումները ստիպել են ԱՄՆ-ին փակել Մանամայում իր դեսպանատունը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է ևս մեկ ամերիկացի զինծառայողի մահվան մասին՝ ԱՄՆ զոհված զինվորների թիվը հասցնելով 4-ի։

Դիտորդները գնահատում են, որ իրանական հրթիռային հարվածների հետևանքով ամերիկացի զինվորականների զոհերի իրական թիվը կարող է ավելի բարձր լինել»,- մանրամասնում են լրատվամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031