Եթե անհրաժեշտ միջամտությունը չարվի, հակամարտությունը լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Մենք կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը։ Մենք խորապես վշտացած ենք տեսնելով քաղաքացիական անձանց և անմեղ երեխաների տառապանքները, ովքեր իրենց վրա են կրում հակամարտության հիմնական մասը։

Իրանը մեր հարևանն է։ Իրանի ժողովուրդը, որի հետ մենք խաղաղ ենք 1639 թվականից ի վեր, մեր եղբայրներն են, ինչպես տարածաշրջանի մյուս ժողովուրդները։

Իսրայելի սադրանքներից առաջացած անհամաձայնությունը, որը բորբոքվում է արյունով և քաոսով, վերաճել է զինված հակամարտության։ Տուժել են նաև Պարսից ծոցի երկրները։

Մենք կակտիվացնենք մեր շփումները բոլոր մակարդակներում, մինչև մեր տարածաշրջանում հրադադարի հաստատումը և խաղաղության վերականգնումը։

Եթե անհրաժեշտ միջամտությունը չարվի, հակամարտությունը լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար»:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Տեսանյութեր

Լրահոս