Կիպրոսում որսացել են բրիտանական ռազմաօդային ուժերի բազայի վրա ուղևորվող ԱԹՍ-ներին

Կիպրոսում բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի Ակրոտիրիի բազայի ուղղությամբ ուղևորվող 2 անօդաչու թռչող սարքերի հարվածները ժամանակին կանխվել են. հայտնում է BBC-ն՝ հղում անելով Կիպրոսի կառավարության խոսնակին: Նախորդ գիշերը իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել էր բրիտանական բազային՝ հասցնելով նվազագույն վնաս, զոհեր չկային:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան համաձայնել է ԱՄՆ-ի խնդրանքին՝ օգտագործել բրիտանական ռազմական բազաները պաշտպանական հարվածների համար։Պաֆոսի օդանավակայանում տագնապ է հայտարարվել, երբ օդային տարածքում կասկածելի անօդաչու թռչող սարք է նկատվել, տարհանման հրահանգներ են տրվել։Կիպրոսում ԱՄՆ դեսպանությունը լրացուցիչ նախազգուշացրել է Պաֆոսի շրջանում անօդաչու թռչող սարքերի հնարավոր սպառնալիքի մասին։

Տեսանյութեր

Լրահոս