Թուրքիայի ամենախիտ բնակեցված թաղամասում ապրում է ավելի քան 160․000 մարդ

Թուրքիայում գրանցված հասցեների հիման վրա հրապարակվել է, թե որոնք են Թուրքիայի ամենախիտ բնակեցված թաղամասերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ամենախիտ բնակեցված թաղամասը՝ Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանի Բաղջըլար թաղամասն է՝ 160.136 բնակչությամբ, իսկ երկրորդ ամենախիտ բնակեցված թաղամասը՝ Ստամբուլ նահանգի Բեյլիքդյուզյու շրջանի Ադնան Քահվեջի թաղամասն է՝ 111.164 բնակչությամբ։

Բեյլիքդյուզուի 10 թաղամասերում, ըստ գրանցված տվյալների, կա 422.988 բնակիչ ու ստացվում է, որ մոտավորապես յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ապրում է Ադնան Քահվեջի թաղամասում: Այս թաղամասն ունի բարձրահարկ շենքեր և բնակելի համալիրներ։

Ադնան Քահվեջի թաղամասը գերազանցում է Բայբուրթ (82.836), Թունջելի (85.083) և Արդահան (90.392) նահանգների բնակչության թվին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031