Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ Պաշտպանության նախարար է դարձել կինը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ Պաշտպանության նախարար է դարձել կինը: Խոսքը գնում է Ուրսուլա ֆոն դեր Լյայենի մասին, ով ավելի վաղ զբաղեցրել է աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարի պաշտոնը:
Այս մասին երեկ երեկոյան տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նշվում է, որ ներկայիս Պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզիերը նոր կառավարությունում գլխավորելու է երկրի ՆԳՆ-ը:
Ավանդաբար Գերմանիայի պաշտպանության նախարարությունը գլխավորում է քաղաքացիական անձը, սակայն առաջին անգամ այն գլխավորում է կինը: Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մասնագիտությամբ հանդիսանում է բժիշկ: