
Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:
Սևան-Դիլիջան, Սիսիան-Գորիս ավտոճանապարհների, Սպիտակի ոլորանների հատվածը, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Իրականացվում են ճանապարհահների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: