Բաժիններ՝

«Եվրատեսիլ 2004»-ի հաղթող Ռուսլանան սպառնացել է ինքնահրկիզվել «Եվրամայդանում» (տեսնայութ)

RBC-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի երգչուհի Ռուսլանան սպառնացել է ինքնահրկիզում կազմակերպել Մայդանում, եթե իշխանությունները չկատարեն ցուցարարների բոլոր պահնաջները: Այս մասին 40-ամյա երգչուհին հայտարարել է Կիևում՝ եվրաինտեգրման կողմնակիցների առջև ունեցած ելույթում.

«Ես Ձեզ ազնվորեն եմ ասում. ես ինձ կայրեմ այս Մայդանում, եթե տեղի չունենան փոփոխություններ: Ես ինձ համար վճռականորեն որոշել եմ դա»: Նշվում է,որ Ռուսլանա Լիժիչկոն հանդիսանում է Եվրոմայդանի ակտիվ կողմնակից: Նախորդ շաբաթ «Եվրատեսիլ 2004»-ի հաղթողը հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան ԵՄ-ին ինտեգրվելուց Ուկրաինայի հրաժարվելու դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս