Բաժիններ՝

Թուրքիան ու Ադրբեջանը ձեռնամուխ են եղել «Կարս-Իդգիր-Նախիջևան» երկաթուղային նախագծի իրագործմանը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռնամուխ են եղել «Կարս-Իդգիր-Նախիջևան» (ԿԻՆ) երկաթուղային նախագծի իրագործման կոնկրետ քայլերին: Այս մասին երեկ Ստամբուլում Կասպյան երրորդ ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարար Բինալի Յըլդըրըմը:

Վերջինիս խոսքերով՝ երկու երկրների ղեկավարները նոյեմբերին Անկարայում տեղի ունեցած Թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերոթյան բարձրագույն խորհրդի երրորդ նիստում հանձնարարել են իրագործել տվյալ նախագիծը:

Յըլդըրըմի խոսքերով՝ ադրբեջանական կողմի հետ հաջորդ հանդիպման ժամանակ կոնկրետ ուրվագծեր ձեռք կբերի ԿԻՆ երկաթուղային նախագիծը: Նախարարն ընդգծել է, որ ԿԻՆ նախագծի կարևորությունը կաճի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի գործարկման հետ մեկտեղ: Նախնական տվյալներով՝ ԿԻՆ երկաթուղու երկարությունը կազմելու է 223.6 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս